ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, փետրվարի 16-ին, դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար` վերջիններիս խնդրանքով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ եւ բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:
Նա պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին եւ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:




























