Իսրայելցի զինվորականները հայտնել են Սիրիայում ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու մասին։

«Երեկվա իրադարձություններին ի պատասխան, որոնց ընթացքում գրոհի են ենթարկվել դրուզ խաղաղ բնակիչները, Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող սիրիական ռեժիմին պատկանող ռազմական բազաների հրամանատարական կենտրոնին»,- նշվել է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Խոսքը Սուվեյդայի՝ Սիրիայի հարավ-արեւմուտքում գտնվող քաղաքի մասին է, որը գտնվում է Հորդանանի հետ սահմանի մոտ եւ բնակեցված է հիմնականում դրուզներով տեղեկացրել է Reuters-ը։

Սուվեյդայում բախումները սկսվել են Սիրիայում նոր կառավարության հաստատումից հետո։ Իսրայելն արդեն քանիցս հարվածներ հասցրել է՝ հայտարարելով, որ ձգտում է պաշտպանել դրուզներին։