Անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Tasnim գործակալությանը հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորումից, քանի որ Իրանի ռազմական սպառնալիքներն ավելի իրատեսական են դարձել։

«Ֆինանսական շուկաների վրա ճնշումը և ԱՄՆ-ի ու Արևմուտքի պետական պարտքերի դեֆոլտի վտանգն ուժգնացել են։ Այս համապատկերում, պատերազմի սկզբից մինչ օրս, Թեհրանը որոշ միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնց ի պատասխան հստակ հայտարարվել է, որ մենք շարունակելու ենք պաշտպանությունը քանի դեռ չենք հասել մեր նպատակներին։

Որևէ բանակցություն չի եղել և չկա։ Նման հոգեբանական պատերազմի պայմաններում ո՛չ Հորմուզի նեղուցը կվերադառնա նախապատերազմյան վիճակին, ո՛չ էլ էներգակիրների շուկաները կհանդարտվեն։ Թրամփի հնգօրյա վերջնագիրը նշանակում է հանցագործությունների շարունակություն, և մենք պատրաստվում ենք շարունակել պատասխանել ու լիարժեքորեն պաշտպանել երկիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։