Իսրայելում հայտնել են իրանական հարվածների հետևանքով նոր վիրավորների մասին։

Հարվածները հասցվել են Կիրյաթ Շմոնա քաղաքին։

«Հրթիռի բեկորներն ընկել են չորս վայրերում, կա երկու տուժած։ Մոտ 50 տարեկան մի տղամարդ ստացել է վնասվածքներ, նրա վիճակը ծանր է։ Մոտ 80 տարեկան մեկ այլ տղամարդ նույնպես վիրավորվել է, վիճակը գնահատվում է միջին ծանրության», - գրում է Իսրայելի «9-րդ ալիքը»։