Իրանում առնվազն 318 բժշկական հաստատություն է վնասվել իսլամական հանրապետության տարածքին հասցված հրթիռային և ռումբային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Շտապբուժօգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը։
«Ռամադանյան պատերազմի հետևանքով վնասվել է մոտ 318 օբյեկտ, այդ թվում՝ շտապօգնության 49 կայան, առաջին բուժօգնության 186 կետ և 40 հիվանդանոցային համալիր», — ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։ Նրա խոսքով՝ վնասված 40 հիվանդանոցներից 12-ն այս պահին ամբողջությամբ դուրս են եկել շարքից։





























