Քուվեյթում արկերի ընկնելու հետևանքով վնասվել և շարքից դուրս են եկել յոթ էլեկտրահաղորդման գծեր։ Էմիրության էլեկտրաէներգիայի նախարարությունը հայտնել է, որ դրա հետևանքով երկրի որոշ շրջաններում մասնակի էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։

«Երկրի մի քանի շրջաններում յոթ էլեկտրահաղորդման գծեր դուրս են եկել շահագործումից՝ ՀՕՊ գործողությունների ժամանակ արկերի ընկնող բեկորների պատճառած վնասի պատճառով», - ասվում է նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության՝ «դա էլեկտրաէներգիայի մասնակի անջատման է հանգեցրել երկրի որոշ շրջաններում: Աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիան հնարավորինս արագ վերականգնելու համար»: