Դիլիջան քաղաքում, փետրվարի 17-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: