Պատերազմի սկզբից ի վեր՝ վերջին չորս շաբաթվա ընթացքում, Իրանի մերձակայքում գտնվող ավելի քան տասը նավ է հարձակման ենթարկվել, հաղորդում է CNN-ը։

Բրիտանական ծովային առևտրային գործառնությունների վարչության տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի հարակից տարածքներում առնվազն 16 հարված է հասցվել նավերին։