Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի ռազմաօդային ուժերը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ռազմածովային ուժերի թևավոր հրթիռների արտադրության երկու առանցքային օբյեկտներին։

Հաղորդագրության համաձայն՝ թիրախավորված օբյեկտները գործել են Իրանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Դրանք օգտագործվել են հեռահար գործողության ծովային թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար, որոնք ընդունակ են սեղմ ժամկետում ոչնչացնել ծովում և ցամաքում գտնվող օբյեկտները։

«Սրանք զգալի հարվածներ էին, որոնք էական վնաս են հասցրել թևավոր հրթիռների զինանոցին։ Սա հերթական քայլն է՝ ուղղված վարչակարգի ռազմական արտադրական ենթակառուցվածքների թուլացմանը»,— նշված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։