Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր տեղաշարժերին, հատկապես՝ զորքերի տեղակայմանը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը:
«Այն, ինչ ձախողել են գեներալները, զինվորները շտկել չեն կարող։ Փոխարենը՝ նրանք Նեթանյահուի մոլորությունների զոհը կդառնան։ Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու վերաբերյալ մեր վճռականությունը», — նշել է Ղալիբաֆը։





























