Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հաստատել են Իրանում և Լիբանանում հարվածների նոր թիրախները, հայտնում է Times of Israel-ը:
Կացի խոսքով՝ իրեն նաև հայտնի է դարձել, որ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 15,000 ռումբ են նետել Իրանի վրա:
Դա չորս անգամ ավելի է, քան օգտագործվել էր 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ:





























