Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, փետրվարի 17-ի առավոտյան, բերման են ենթարկել 26-ամյա Հովնան Ավագյանին՝ իր կողմից վարած «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով, որի ուղեւորասրահում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ծառերը ապօրինի հատել էր գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Դսեղ-Մարց ճանապարհից:
Կատարվում է հետաքննություն:




























