Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան չափազանց կարևոր օբյեկտի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր վրա հարձակվել են։ Իրանը 100 հրթիռ է արձակել մեր ունեցած չափազանց կարևոր օբյեկտի ուղղությամբ։ Որոշակի պատճառներով ես ձեզ չեմ ասի, թե դա ինչ է եղել։ Մենք խոցել ենք բոլոր հրթիռները»,- նշել է նա։





























