Կրեմլում «սուտ ներկայացված տեղեկատվություն» են անվանել արևմտյան լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Իրանին. հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Հիմա լրատվամիջոցներում շատ են սուտ տեղեկությունները։ Եվ նույնիսկ ամենահարգված պարբերականները չեն խորշում նման հրապարակումներ անելուց։ Ուշադրություն մի՛ դարձրեք դրանց վրա»,- պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանն սկսել է Իրանին զինել անօդաչու թռչող սարքերով․ The Financial Times





























