Իրանցի բանակցողները «շատ տարօրինակ են»։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք մեզ «աղաչում են» գործարք կնքել, ինչն էլ հենց պետք է անեին, քանի որ ռազմական պարտություն են կրել և որևէ շանս չունեն, բայց, այդուհանդերձ, հրապարակայնորեն հայտարարում են, թե սոսկ «դիտարկում են մեր առաջարկը»։ ՍԽԱԼ Է: Նրանց համար ավելի լավ կլինի շուտափույթ ու լրջորեն անցնել գործի, քանի դեռ ուշ չէ, որովհետև հենց դա տեղի ունենա, հետդարձի ճանապարհ չի լինի, և դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»,- նշել է նա։





























