Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 13.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին` Ալագյազ գյուղի մոտակայքում, ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է հայտնվել «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը` ուղեւորներով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել խցանման մեջ հայտնված «Ֆորդ» մակիշի 07 ՏԼ 786 համարանիշի միկրոավտոբուսը (վարորդ Ս. Սահակյան) եւ 12 ուղեւորների հետ միասին (3-ը` երեխա) տեղափոխել Ապարան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատ, որտեղ ցուցաբերվել է համապատասխան օգնություն:




























