Փետրվարի 19-ին,  ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Այգեձոր փողոցի թիվ 69 շենքի բնակիչներ` 1970թ. ծնված Արեւ Համբարձումյանը, 1970 թ. ծնված Գագիկ Անանյանը, 1992թ. ծնված Լեւոն Անանյանը եւ 1994թ. ծնված Մարգարիտա Անանյանը:

ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածների առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: