Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ չի տեսնում ոչ Իրանի շուրջ հակամարտության ավարտը, ոչ էլ դրա հստակ նպատակները։

«Երկու իմաստով էլ ավարտը չի երևում՝ ոչ ժամանակային առումով, ոչ էլ հստակ նպատակների տեսանկյունից»,- ասել է դիվանագետը Radio Euskadi ռադիոկայանին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ «Իսպանիան հենց առաջին օրվանից դեէսկալացիայի, բանակցությունների սեղանին վերադառնալու և երկխոսության կոչ է անում նրանց»։

«Հուսանք, որ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի միջնորդությունը կկարողանա արդյունքներ տալ, բայց միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում տարածաշրջանում ռազմական ուժերի կուտակմանը։ Դա լավ բան չի խոստանում»,- հավելել է գերատեսչության ղեկավարը։