Իրանի ռազմավարությունը կայանում է նրանում, որ պետք է առավելագույնս հյուծել Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերի ներուժը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Իրանի հարձակողական մարտավարության փոփոխությունը և նոր հրթիռային համակարգերի կիրառումը, որն օգտագործվում է դիմադրության ուժերի կողմից մարտական ճակատի տրամաբանական ու մտածված ընդլայնման հետ մեկտեղ, որակական և ռազմավարական փոփոխություններ են խոստանում մարտի դաշտում։ Երկարաժամկետ հեռանկարում մենք ձգտում ենք սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ բանակի ուժերի հյուծմանը, որպեսզի հող նախապատրաստենք վերջնական ճակատամարտի և մուսուլմանների դեպի օկուպացված Երուսաղեմ շարժվելու համար»,- հայտարարության տեքստն է մեջբերում ISNA գործակալությունը։



























