ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցով վառելիքի մատակարարման ընդհատումների խնդրին բախված պետությունները, պետք է ինքնուրույն լուծեն հարցը, քանի որ Վաշինգտոնը չի պատրաստվում օգնել նրանց։

Ամերիկյան առաջնորդը Truth Social-ում նշել է, որ պատրաստ է հետևյալ հանձնարարականները տալ այն երկրներին, որոնք վառելիք չեն ստանում Հորմուզի նեղուցով. «Նախ՝ [էներգակիրները] գնե՛ք ԱՄՆ-ից, մենք դրանցից շատ ունենք, և երկրորդ՝ քաջություն հավաքե՛ք, գնացե՛ք նեղուց և պարզապես վերցրե՛ք այն»։

«Դուք պետք է սովորեք ինքնուրույն պայքարել ձեր համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս չի օգնելու ձեզ՝ ճիշտ այնպես, ինչպես դուք չօգնեցիք մեզ»,- հավելել է նա։ Թրամփը նշել է, որ իր հանձնարարականներն ուղղված են, մասնավորապես, Միացյալ Թագավորությանը։