ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցրած հարվածների հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էսհագին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին։
«Շնորհավորում եմ և ցավակցություն հայտնում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էսհագիի և նրա ընտանիքի մի քանի անդամների նահատակության կապակցությամբ, որը տեղի է ունեցել ամերիկա-սիոնիստական հանցագործների ահաբեկչական հարձակման հետևանքով»,- նրա հայտարարության տեքստն է մեջբերում Tasnim գործակալությունը։



























