Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հանցավոր է անվանել իսլամական հանրապետության էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների սպառնալիքները։

«Ամերիկյան իշխանությունների հռետորաբանությունը բացահայտ սպառնալիքներ է պարունակում Իրանի էներգետիկ և արտադրական ենթակառուցվածքների վրա հարձակվելու վերաբերյալ, ինչն ինքնին հանցավոր է. դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և մարդասիրական նորմերի բացահայտ խախտում է»,- նրա խոսքերն իր Telegram-ալիքում մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի դրան»,- ընդգծել է Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ Միացյալ Նահանգները կոչնչացնեն Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին։ Դա տեղի կունենա, եթե «մոտ ժամանակներս» կողմերը համաձայնություն ձեռք չբերեն հրադադարի և Հորմուզի նեղուցը ապաշրջափակման շուրջ: