Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մանասան «խստորեն դատապարտել է» Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունները, որը հայտարարել էր, թե Լիբանանի հետ սահմանի բոլոր տները «կքանդվեն»՝ «Գազայի Ռաֆահում և Բեյթ Հանունում օգտագործված մոդելի համաձայն», հաղորդում է Al Jazeera-ն։

Կացը հայտարարել է նաև, որ Իսրայելը մտադիր է գրավել այդ տարածքը։

Լիբանանի պաշտպանության նախարարը նշել է, որ Կացի հայտարարություններն «այլևս պարզապես սպառնալիքներ չեն, այլ արտացոլում են Լիբանանի տարածքի նոր բռնազավթման, հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի տեղահանման և երկրի հարավում գյուղերն ու քաղաքները համակարգված կերպով ոչնչացնելու հստակ մտադրությունը»։