Այսօրվա լսումներին հրավիրված են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Հոգևորականները չեն եկել, սակայն մեզ նամակ են հղել։ Այս մասին ապրիլի 2-ին «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ հայտարարության տվյալ նախագիծը պատրաստվել է խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից, որը փաստացի ներկայացված է միայն «Հայաստանի Հանրապետական» կուսակցությամբ։

Մամիջանյանն ընթերցել է վերոնշյալ նամակը. «Ափսոսում ենք, որ Ավագ հինգշաբթիին նվիրված եկեղեցական միջոցառումների պատճառով հոգևորականության ներկայացուցիչների մասնակցությունն այս լսումներին հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, մենք ողջունում ենք լսումների անցկացումը, որը միտված է գնահատելու պետության կյանքում ՀԱՍԵ դերակատարությունը և ընդգծելու ՀՀ Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին ինքնավարությանը չմիջամտելու անհրաժեշտությունը», - ասված է նամակում։