Այսօր` փետրվարի 20-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Բավրա ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել է մոտ 11 ավտոմեքենա եւ հայտնվել խցանման մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թավշուտի գյուղապետի տրամադրած տեխնիկայով (տրակտոր) մաքրվել է ճանապարհի անանցանելի հատվածը, եւ ժամը 13.45-ի դրությամբ մոտ 80 ավտոմեքենաներ շարունակել են իրենց ճանապարհը:

Դեպքի վայրում է գտնվել նաեւ Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի պետը: