Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` փետրվարի 20-ին, ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ՊՆ ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: