Այսօր՝ փետրվարի 20-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սամվել Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի դատավոր, մեկ այլ հրամանագրով դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























