Այն բանից հետո, երբ ամերիկա-իրանական բանակցությունները Պակիստանում ավարտվել են առանց համաձայնագրի կնքման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է մի հոդված, որտեղ խոսվում է Իրանի դեմ ռազմածովային շրջափակում սահմանելու հնարավորության մասին, եթե վերջինս չընդունի ԱՄՆ պահանջները։

Հոդվածում նշվում է, որ շրջափակումը «կխեղդի Իրանի տնտեսությունը» և ճնշում կգործադրի Իրանի դաշնակիցների՝ Չինաստանի և Հնդկաստանի վրա, որոնք կախված են իրանական նավթի արտահանումից։

Նշվում է, որ Թրամփի նման քայլը «կկրկնի շրջափակման հաջողված ռազմավարությունը» այն բանից հետո, երբ նախորդ ռազմածովային շրջափակումը «ծնկի էր բերել Վենեսուելայի տնտեսությունը»՝ նախքան ԱՄՆ-ն կառևանգեր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։