Հայաստանի տարածքում, փետրվարի 22-ի, ժամը 10.45-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի եւ Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր - Ձորագլուխ, Լուսագյուղ - Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:

Փակ է նաեւ Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻՆ-ը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:

Փետրվարի 22-ի, ժամը 10.45-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար: