Հելսինկյան ասոցիացիան մոնիթորինգ է անցկացրել հայաստանյան դատարաններում եւ պարզել, որ դատարաններում շարունակվում են «կոպիտ, բացահայտ եւ ցինիզմի հասնող խախտումները»: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանը:

«Չկա Հայաստանում մի դատավոր, որն իր իր մեջ տղամարդկություն գտնի եւ մերժի կասկածյալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Եվ այդ տղամարդկության բացակայությունն, ըստ նրա, բերում է նրան, որ, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկ խցում 8-20 կալանավոր է մնում:

Փաստաբանի ներկայացմամբ, ոստիկանական համակարգում շարունակվում է խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու պրակտիկան: