ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության գործունության ապահովման բաժնի պետ Եվգենիյ Կոզյակը ապրիլի 17-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

ԿԸՀ–ից NEWS.am—ին հայտնում են, որ Կոզյակին  ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քննարկվել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր։