ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը երկկուսակցական նամակ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար միջոցներ ձեռնարկել 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ռուսական ապատեղեկատվության տարածումը կանխելու համար։

«Անկախ փորձագետների դիտարկմամբ՝ Ռուսաստանը փորձում է Հայաստանի ընտրությունների վրա ազդել «մոլդովական սցենարով» և այդ նպատակին հասնելու համար օգտագործում է նաև Meta-ի հարթակները։

Մենք Meta և Alphabet ընկերությունների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է հարվածել ժողովրդավարությանը և այս անգամ թիրախում Հայաստանի գալիք ընտրություններն են։ Այս ընտրությունները կկանխորոշեն տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ելքը, ներառյալ՝ «TRIPP» նախագիծը, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչն է։ Որևէ օտարերկրյա պետություն չպետք է ազդի Հայաստանի ինքնիշխան որոշումների արդյունքների վրա։

Թեև Միացյալ Նահանգները պետք է անկողմնակալ լինեն Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, մենք չենք կարող աչք փակել այն փաստի վրա, որ օտար տերությունը փորձում է իր կամքը պարտադրել հայ ժողովրդին։ Իսկ երբ այդ փորձերն արվում են հենց ամերիկյան հարթակների միջոցով, ապա մենք պարտավոր ենք թույլ չտալ նման միջամտությունը։ Կոչ ենք անում Meta-ին՝ իր ներդրումն ունենալ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների կայացման գործում։

Մենք կոչ ենք անում Alphabet ընկերությանը բավարար միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը դիմակայելու համար»,- նշված է նամակում։