Թերթը հիշեցնում է, որ նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Տարոն Մարգյանի բնութագրին` երկչոտ, քչախոս, զուսպ, դաստիարակված եւ հավասարակշռված մարդ, սակայն չէր ընդգծել-առանձնացրել նրա «Տղայական ճշտով - խոսքի տեր» հատկանիշը: «Զարմանալի է, բայց հենց այս, միգուցե դրական, բնավորության գիծը փոխեց երեւանցիների կարծիքը նրա նկատմամբ (կարծիքը եթե ոչ դրական, առնվազն նեյտրալ էր), քանի որ Տարոնը չի կարողանում հետ կանգնել կրպակատերերին տված խոստումից: Այստեղ ամենեւին էլ փորձի պակասը չէ, որևէ ամենաերկար աշխատած չինովնիկը նույնիսկ չէր կարող հաշվարկել, որ նման իրավիճակ կստեղծվի: Սա միայն հնարավոր էր կանխատեսել, եթե դու այդ մտածող հասարակ ժողովրդի խավին ես պատկանում եւ հասկացել ես, որ նման հարցերի լուծման մեջ խառնվելու եւ կարծիքը առանց վախի բարձրաձայնելու մենաշնորհն արդեն հանձնված է ժողովրդին: Հավատացեք, որ մեր քաղաքապետը կոռուպցիոն ոչ մի համաձայնության մեջ չի այդ կրպակատերերի հետ եւ ոչ մի անձնական շահագրգռվածություն չունի, նա չգիտեր, նրան ուղղակի չէին ասել, որ Երեւանը (ոչ ամբողջ Հայաստանը) անցնում է դեպի իսկական ժաղովրդավարություն տանող ճանապարհով: Ամեն դեպքում, մեր քաղաքապետը կարող է լուծել այս հարցր` իր ճշտի սահմանների շրջանակներում իհարկե: Աշխարհի բոլոր զարգացած քաղաքների ղեկավարները, եթե նույնիսկ հայտնվեին նման իրավիճակում, կկանչեին գործին առնչվող բիզնեսմեններին եւ որպես հիմք ընդունելով ստեղծված ֆորսմաժոր իրավիճակը կփորձեին այլ լուծում գտնել: Բայց չէ որ այստեղ մեզ մոտ ի հայտ են գալիս ագահ նախկին ու ներկա չինովնիկ-կրպակատերերը, որոնք քաղաքապետարանի կոկորդը բռնել ու բաց չեն թողնում: Նրանք որպես հիմնավորում ներկայացնում են նախկինում զավթաց-գրաված իրենց հողերի փոխհատուցման խնդիրը, իսկ նրանցից էլ չի կարելի հարցնել, թե ոնց ես կարողացել եւ ով է քեզ թույլ տվել Աբովյանի վրայի ծառերը կտրել ու օբյեկտ սարքել: Հարցի պատասխանը կլինի շատ կարճ` քաղաքապետն է թույլատրել: Այդ պարագայում կամա թե ակամա ստիպված կլինես անդրադառնալ նախկինների` Գագիկ Բեգլարյանին (ըստ Հժ-ի ինքն էլ է այդ կրպակատերերից), Երվանդ Զախարյանին, Ռոբերտ Նազարյանին, Ալբերտ Բազեյանին եւ այլոց: Դա, ինչպես գիտենք, դեռ չի կարելի:
Իրադարձությունների բոլոր սցենարների դեպքում, միեւնույն է, սա հաղթանակ է: Ոչ թե մենք ենք փոխվել, ուղղակի այլ տարբերակ չկա: Եկել է Լիսկա ու Մարիամ Սուխուդյան մարդկային տեսակների կռվի ժամանակը. կռիվ` արդեն նշանակում է անառողջ վախի բացակայություն: Եվ ամենակարեւորը, որ մեզ դա թողնում են, այսինքն` չեն թողնում, որ մեզ ոչնչացնեն»,- գրում է «Ապագա»-ն:




























