Goal.com հեղինակավոր ֆուտբոլային կայքը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» (1։2) հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի գործողություններին բարձր գնահատական է տվել:

Այդ խաղում Օզբիլիսը դարձավ գեղեցիկ գոլի հեղիանակ, ինչպես նաեւ գոլային փոխանցում կատարեց։

Հայ ֆուտբոլիստն արժանացել է 7 միավորի եւ Ֆերգյուսոնի թիմի մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսի հետ հայտնվել է երկրորդ տեղում։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Այաքսի» պաշտպան Յան Վերտոգենը, ով վաստակել է 7.5 միավոր։