Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարսգայնը փետրվարի 25-ին միաժամանակյա խաղ են անցկացրել հայ շախմատիստների հետ։ Խաղի անցկացման հնարավորությունն ընձեռնել է Կոնվերս բանկը։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, սպորտային միջոցառումը տեղի է ունեցել բանկի գլխամասային գրասենյակում։ Խաղից հետո շախմատասերները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել գրոսմայստերներին:
Միաժամանակյա խաղին մասնակցել են նաեւ բանկի հաճախորդներ ու աշխատակիցներ։ Բանկից տեղեկացնում են, որ «Շախմատային երկխոսություն» միջոցառման շրջանակներում Կոնվերս բանկը հովանավորել է նաև Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը AEROFLOT OPEN 2012 մրցաշարին: Բանկի աջակցությամբ տարբեր մրցաշարների կմասնակցեն նաեւ շախմատի աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի եւ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:





























