Արաբական Էմիրություններում հավաք անցկացնող Տաշքենդի «Լոկոմոտիվի» մարզմանը ներկա է եղել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, որն այժմ Դուբայի  «Ալ Վասլ» թիմի գլխավոր մարզիչն է:

Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանն ու Մարադոնան կարճատեւ զրույց են ունեցել: Մարադոնան հետեւել է ուզբեկական թիմի մարզմանը, հաղորդում է «Լոկոմոտիվի» կայքը: