Խառը մենամարտերում հանդես եկած բուլղարացի մարզիկ Բլագոյ Իվանովը փետրվարի 27-ին դանակի հարվածից ստացված վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հայտնի մարզիկին դանակով հարվածել են Սոֆիայի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։
Իվանը երկու ընկերների հետ բարում է եղել, երբ նրանց վրա հարձակվել են դանակներով եւ մահակներով զինված յոթ անծանոթներ։
Այս պահին մարզիկը գտնվոմ է Սոֆիայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում, եւ բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։
Հաղորդվում է, որ մարզիկը դանակի հարված է ստացել սրտի հատվածում։
Ապրիլի 24-ին Իվանովը պետք է հերթական մենամարտն անցկացներ։ Մինչեւ այս, բուլղարացի մարտիկը 7 մենամարտ է անցկացրել, որոնցին վեցում հաղթել է եւ մեկ մրցամարտ ավարտվել է ոչ ոքի արդյունքով, գրում է ИТАР-ТАСС-ը։




























