Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանից 2011 թ. արտահանվել է 9.63 հազ. լիտր մինչեւ 80 % սպիրտի խտությամբ սպիրտային խմիչք (դրա մեջ մտնում են կոնյակը, օղին, լիկյորը, վիսկին, սակայն չի մտնում գինին ու գարեջուրը): Արտահանման ընդհանուր արժեքը կազմել է 132 մլն դոլար: Մեր արտահանման կառուցվածքում սա երկրորդ խոշոր հոդվածն է:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է նշված տողով արտահանված խմիչքների վերաբերյալ «բացվածե տեղեկատվություն: Ըստ այդմ` արտահանված սպիրտային խմիքչների մոտ 96 %-ը կոնյակն է` 9.28 մլն լիտր (100 % սպիրտի վերահաշվարկով): Մեկ լիտր կոնյակի միջին մաքսային արժեքը 5120 դրամ է:
Երկրորդ տեղում օղին է` 257.1 հազ. լիտր` 1 լիտրը 1320 դրամ միջին մաքսային արժեքով:
Հայաստանից արտահանված ամենաթանկ խմիչքը վիսկին է, թեեւ դրա ծավալներն աննշան են: Արտահանվել է 19.2 հազ. լիտր վիսկի` 1 լիտրը 53.3 հազ. դրամ միջին մաքսային արժեքով: Այս տեղեկատվությունը հետաքրքրական է նրանով, որ Հայաստանը վիսկի չի արտադրում, թեեւ հարեւան Ադրբեջանում եւ Դաղստանում վիսկիի արտադրություն կազմակերպելու փորձեր են արվում: Ամենայն հավանականությամբ` խոսք է գնում վիսկիի վերարտահանման մասին:




























