Հնդկական օվկիանոսում վթար է տեղի ունեցել տխրահռչակ Costa Cruises ընկերության Costa Allegra զբոսանավում: Նա անշարժացել է գեներատորն այրվելուց հետո, եւ այժմ կանգնած մնացել է օգնության ակնկալիքով:
Costa Allegra-ի տախտակամածին, որը Մադագասկարից ուղեւեորվել է շաբաթ օրը, գտնվում են 636 ուղեւեորներ եւ անձնակազմի 413 անդամներ: Զբոսանավը պետք է ժամաներ Սեյշելյան կղզիներ փետրվարի 28-ին: Նավը SOS ազդանշաններ է ուղարկում, որով էլ կողմնորոշվում են օգնության ելած քարշակները:
Ինչպես հայտնում է «Իզվեստիան», վթարի ենթարկված զբոսանավին օգնության է հասել արդեն ֆրանսիական ձկնորսական նավը:
Հիշեցնենք, որ այդ նույն ընկերությանն էր պատկանում նաեւ Costa Concordia զբոսանավը, որը նավաբեկության էր ենթարկվել հունվարին` Միջերկրական ծովում:



























