Փետրվարի 28-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի հատվածում) ձնաբքի հետեւանքով երթեւեկությունն արգելափակվել է եւ խցանման մեջ է մնացել 2 ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կմ-ում փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 30 ՕՏ 785 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Գրիգորյան):
Ժամը 03.30-ին հայտնաբերվել է նաեւ 2-րդ` «Ռենո» մակնիշի 26 ԼՏ 219 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Սարգսյան), սակայն վերջինիս վարորդը հրաժարվել է փրկարարների օգնությունից` չցանկանալով լքել իր ավտոմեքենան:



























