Կիեւում ԵԱՀԿ գրասենյակի մոտ, փետրվարի 28-ին, սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված սգո հանրահավաք է տեղի ունեցել, հաղորդում է analitika.at.ua-ը:
Հանրահավաքին մասնակցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուկրաինացի քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, կազակների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Խորհրդանշական է, որ սգո հանրահավաքին հայկական երիտասարդությանը միացել են նաեւ վրացի եւ իրանցի երիտասարդներ:
Հանրահավաքի ավարտին մասնակիցները ԵԱՀԿ ներկայացուցչությանը նամակ են փոխանցել, որտեղ մանրամասն նկարագրված է եղել Ադրբեջանի քաղաքներում հայկական ջարդերի պատմությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայության դիրքորոշումը:




























