Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, փետրվարի 27-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 12-ին երիտասարդ մի զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում նորապսակների սեղանից գողացել է հարսանյաց նվերներից մեկը՝ ծրար, որի մեջ եղել է 320.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն: