95-ամյա չինացի կինը մի քանի օր դագաղում մնալուց հետո, թաղման նախօրեին դուրս է եկել դագաղից եւ գնացել խոհանոց` հագեցնելու քաղցը:

«Շանհայ-daily» թերթը գրում է, որ ծեր կինը մենակ էր ապրում, ում խնամում էր հարեւանը: Հենց հարեւանն էլ փետրվարի 17-ին հայտնաբերել է ծեր կնոջն առանց կյանքի նշանների:

Դագաղ են պատվիրել, մահացած կնոջը դրել են դագաղի մեջ, որտեղ նա մնացել է երկու օր: Անհայտ է , թե ինչ է զգացել խեղճ հարեւանը` զարմա՞նք,  ուրախությո՞ւն թե՞ սարսափ, երբ փետրվարի 23-ին, մտնելով տուն, հայտնաբերել է, որ դագաղը դատարկ է, իսկ խոհանոցից լսվում է «մահացածի» ձայնը:

Ծեր կինը հարցրել է, թե ինչու են իրեն դրել դագաղի մեջ եւ հավելել, որ շատ սոված է եւ իր համար նախաճաշ է պատրաստում:
Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ կինը 6 օր գտնվել է կոմայի մեջ: Պատճառն այն է եղել, որ կինը վայր է ընկել եւ գլխին հարված ստացել, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: