Շվեյցարական բանկերը երկար տարիներ իրենց հաճախորդներին գրավել են գաղտնիությամբ եւ ներդրումների անանունությամբ, բայց դրա վերջը եկել է: Վերամշակվել են նոր կարգեր, որոնցով առաջիկա օրերից կսկսվեն առաջնորդվել բանկերը, եւ ուժի մեջ կմտնեն 2012-ի սեպտեմբերին:

Նոր կարգով, յուրաքանչյուր օտարերկյա ներդրող կարող է բանկ ներկայացրել դեկլարացիա իր երկրի հարկային վարչությունից, վճարված հարկերի մասին, ինչպես նաեւ հարկային վարչությունում տեղյակ կպահի շվեյցարական բանկում հաշիվ բացելու մասին:

Այդ կարգերը մշակվել են ԱՄՆ իշխանությունների խնդրանքով, որոնք ցանկանում են իմանալ ճշմարտությունը հարյուր հազարավոր ԱՄՆ քաղաքացիների ներդրումների վերաբերյալ: Խոսքը հսկայական գումարների մասին է, որը ԱՄՆ Հարկային վարչությունը անվանում է «սեւ կապիտալ», գրում է «Ռոսբալթ»-ը: