Ռուսաստանում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցը կալանավորված է Հայաստանի քաղաքացուն ծեծի ենթարկելու համար: Ինչպես հաղորդում է СИТИ-FM-ը, դեպքը տեղի է ունցել նոյեմբերի 1-ին: Քննությունը պարզել է, որ Վոլգոգրադի բնակիչը, որ Ղազախստանի դեսպանատանը որպես վարորդ է աշխատում, ծեծի է ենթարկել Հայաստանի քաղաքացուն: Տուժածին գլխի վնասվածքով եւ ջարդվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նախօրեին իրավապահները ձերբակալել են ենթադրյալ հանցագործին: