Թերթը գրում է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն սպասում է 2013-ի բյուջետային ծրագրին: «Բանն այն է, որ 2008-ին ավարտվել է շինության ամբողջական վերանորոգման համար հատկացված գումարը. «Թանգարանի մի շարք հատվածներ վերափոխման կարիք ունեն: Բացի այդ` անբարեկարգ վիճակում են կառույցին հարակից տարածքը, մառանը ու թոնրատունը»,- նշում է թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը:

Թանգարանի աշխատակիցների խոսքով` իրենք արդեն պատրաստվում են այս տարվա հունիսի 19-ին: Լրանալու է վիպասանի 175-ամյակը, ինչի առիթով մշակույթի նախարարության աջակցությամբ նախատեսվում է մեծ միջոցառում:

Պերճ Պռոշյանի  անգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշտարակյան մասնաճյուղն է, ուստի, ինչպես նշում է թանգարանի վարիչ տիկին Թումանյանը, իրենք ակնկնալիքներ ունեն միայն մշակույթի նախարարությունից, մնում է սպասել 2013-ի բյուջետային ծրագրին»,- գրում է «Ազգ»-ը: