Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում փետրվարի 29-ին, տեղի է ունեցել վերջին շրջանի ամենալայնամասշտաբ բողոքի ակցիան` ընդդեմ կառավարության: Ակցիայի մի քանի հազար մասնակիցներ դեմ են արտահայտվել իշխանությունների որոշմանը` քրեական հետապնդում սկսել նախկին նախագահ Ժան-Բերթրան Արիստիդայի նկատմամբ:

Նրանք դեմ են արտահայտվել նաեւ երկրի նախագահ Միշել Մարտելիի` երկրի զինված ուժերը վերականգնելու մտադրությանը:

Ժան-Բերթրան Արիստիդան Հայիթիի առաջին ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահն է` Դյուվալեների ընտանեկան բռնապետության տապալումից հետո: Նրա առաջին նախագահական կառավարումը հեղաշրջումով ընդհատվեց 1991 թվականին, իսկ երկրորդը երկիրը դրեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի շեմին եւ ավարտվեց նախագահի երկրից փախուստով:

7 տարի էմիգրացիայում գտնվելուց հետո, 2011-ի մարտին Արիստիդային հաջողվեց վերադառնալ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: