Ստամբուլի Սութլուջե թաղամասում ոստիկաններին տեղափոխող ավտոբուսի անցնելու ժամանակ պայթյուն է տեղի ունցել, որի հետեւանքով վիրավորվել են 10 հոգի, այդ թվում ոստիկաններ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ճանապարհին թողնված մի մոտոցիկլետում տեղադրված հեռակառավարմամբ ռումբը պայթել է, երբ այդ պահին անցել է ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը։

Նշվում է, որ ոստիիկանների ավտոբուսում եղել են 21 ոստիկաններ։