Ռուսաստանի եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների (ՊԾԱԵՀԽ)  արտգործնախարարների հանդիպումը կկայանա  մարտի 7-ին: Դրա ընթացքում կքննարկվի Սիրիայի իրավիճակը: Նման հանդիպում անցկացնելու առաջարկությամբ փետրվարի կեսին հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Իզվեստիա» թերթը:

Մարտի 1-ին հանդիպման մասին հայտնել է Քուվեյթի արտաքին քաղաքականության վարչության ոլորտի ղեկավար շեյխ Սաբահ ալ Հալեդ աս Սաբահը խորհրդարանում  ելույթի ժամանակ: Նա հայտնել է, որ ՊԾԱՊՀԽ-ի վեց երկրներ մտադիր են հայտնել իրենց հիասթափությունը սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ: