Հայաստանի կառավարության որոշմամբ, մարտի 9-ի աշխատանքային ուրբաթը տեղափոխվել է մարտի 24:
Նման որոշում Կառավարությունն ընդունել է փետրվարի 23-ի նիստում: Ավելի վաղ, կառավարությունը մտադիր էր մարտի 9-ի աշխատանքային ուրբաթը տեղափոխել մարտի 17, սակայն որոշման վերջնական տեսքում նշվել է մարտի 24-ը:
Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան 4 օր հանգստանալ մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոր տեղափոխությունը պայմանավորել է քաղաքական օրացույցով, նաեւ նախագահի միջոցառումների ժամանակացույցով:




























